CSS Միավորներ
Այստեղ պատկերված են չափման միավորներ, որոնք օգտագործվում են CSS-ում, տարրերի տարբեր հատկությունների համար չափսեր սահմանելու նպատակով:
Միավոր | Բնութագիր |
% | Տոկոս |
in | Դյույմ (inch) |
cm | Սանտիմետր (centimeter) |
mm | Միլիմետր (millimeter) |
em | 1em-ը հավասար է ընթացիկ տառատեսակի չափսին, 2em-ը նշանակում է 2 անգամ մեծ ընթացիկ տառատեսակի չափսից: Եթե տարրը պատկերվում է 14px տառատեսակի չափսով, ապա 2em-ը կլինի 28px: CSS-ում em-ը շատ հաճախ օգտագործվող միավոր է, քանի որ այն կարող է ավտոմատաբար հարմարվել այն տառատեսակի չափսին, որն օգտագործում է կարդացողը: |
ex | 1ex-ը տառատեսակի x բարձրությունն է (x բարձրությունը սովորաբար վերաբերվում է տառատեսակի չափսի կեսին): |
pt | Կետ (point), 1pt = 1/72in |
pc | Pica, 1pc = 12pt |
px | Փիքսել (կետ/վանդակ/արկղ համակարգչի էկրանին) |
rem | Արմատային տարրի տառատեսակի չափսը |
vw | Տեսադաշտի լայնության 1%-ը |
vh | Տեսադաշտի բարձրության 1%-ը |
vmin | Տեսադաշտի փոքրագույն չափսի (լայնություն կամ բարձրություն) 1%-ը |
vmax | Տեսադաշտի մեծագույն չափսի (լայնություն կամ բարձրություն) 1%-ը |