CSS cursor հատկություն
Հատկանշում է մկնիկի ցուցադրվող սլաքի/կուրսորի տեսակը:
| Արժեք | Բնութագիր |
| URL | Ստորակետներով անջատված URL-ներ, մկնիկի լրացուցիչ նշանի համար: |
| alias | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես ինչ որ ստեղծվող բանի նշան: |
| all-scroll | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես ինչ որ պտտվող բանի նշան: |
| auto | Բրաուզերն է հատկանշում մկնիկի նշանը: |
| cell | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղը կամ արկղերի խումբը կարող է ընտրվել: |
| col-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ սյունակի չափսերը կարող են փոփոխվել հորիզոնական ուղղությամբ: |
| context-menu | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ համատեքստային մենյուն հասանելի է: |
| copy | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ինչ որ բան կարող է կլոնավորվել: |
| crosshair | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես խաչ: |
| default | Մկնիկի սլաք՝ ըստ նախնական կարգավորումների: |
| e-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել դեպի աջ (արևելք): |
| ew-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես երկկողմանի փոփոխվող նշան (արևելք/արևմուտք): |
| grab | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ինչ որ բան կարող է վերցվել: |
| grabbing | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ինչ որ բան կարող է վերցվել: |
| help | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ օգնությունը հասանելի է: |
| move | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ինչ որ բան կարող է տեղափոխվել: |
| n-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել վերև (հյուսիս): |
| ne-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել վերև և աջ (հյուսիս/արևելք): |
| nesw-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես երկկողմանի փոփոխվող նշան (հյուսիս-արևելք/հարավ-արևմուտք): |
| no-drop | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ տեղից շարժված տարրը չի կարող տեղափոխվել այստեղ: |
| none | Չի ցուցադրվում մկնիկի նշան: |
| not-allowed | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ հարցվող գործողությունը չի կատարվի: |
| ns-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես երկկողմանի փոփոխվող նշան (հյուսիս/հարավ): |
| nw-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել վերև և ձախ (հյուսիս/արևմուտք): |
| nwse-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է որպես երկկողմանի փոփոխվող նշան (հյուսիս-արևմուտք/հարավ-արևելք): |
| pointer | Մկնիկի սլաքը ցուցիչ է և ցուցադրվում է որպես հղում: |
| progress | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ծրագիրը զբաղված է (գործընթացի մեջ է): |
| row-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ տողի չափսը կարող է փոփոխվել ուղղահայաց: |
| s-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել ներքև (հարավ): |
| se-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել ներքև և աջ (հարավ/արևմուտք): |
| sw-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել ներքև և ձախ (հարավ/արևելք): |
| text | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ տեքստը կարող է ընտրվել: |
| vertical-text | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ուղղահայաց տեքստը կարող է ընտրվել: |
| w-resize | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ արկղի եզրը կարող է տեղափոխվել ձախ (արևելք): |
| wait | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ծրագիրը զբաղված է: |
| zoom-in | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ինչ որ բան կարող է մեծանալ/մոտենալ: |
| zoom-out | Մկնիկի սլաքը ցուցադրվում է այնպես, որ ինչ որ բան կարող է փոքրանալ/հեռվանալ: |
| initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
| inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |