CSS display հատկություն
Հատկանշում է, թե տարրն ինչպես պետք է պատկերվի:
Արժեք | Բնութագիր |
block | Պատկերում է տարրը որպես բլոկային տարր (div-ի նման): |
flex | Պատկերում է տարրը որպես բլոկային մակարդակի ճկվող կոնտեյներ: |
inline | Պատկերում է տարրը որպես տողային տարր (span-ի նման): |
inline-block | Պատկերում է տարրը որպես բլոկային մակարդակի կոնտեյներ: Այդ բլոկի պարունակությունը ֆորմատավորված է որպես բլոկային մակարդակի արկղ, և տարրը նույնպես ֆորմատավորված է որպես բլոկային մակարդակի արկղ: |
inline-flex | Պատկերում է տարրը որպես տողային մակարդակի ճկվող կոնտեյներ: |
inline-table | Տարրը ցուցադրվում է որպես տողային մակարդակի աղյուսակ: |
list-item | Թույլ է տալիս տարրին վարվել li տարրի նման: |
none | Տարրը չի ցուցադրվի ընդհանրապես (չի ունենա ազդեցություն նախագծի վրա): |
run-in | Պատկերում է տարրը կամ որպես բլոկային կամ որպես տողային՝ կախված համատեքստից: |
table | Թույլ է տալիս տարրին վարվել table տարրի նման: |
table-caption | Թույլ է տալիս տարրին վարվել caption տարրի նման: |
table-cell | Թույլ է տալիս տարրին վարվել td տարրի նման: |
table-column | Թույլ է տալիս տարրին վարվել col տարրի նման: |
table-column-group | Թույլ է տալիս տարրին վարվել colgroup տարրի նման: |
table-footer-group | Թույլ է տալիս տարրին վարվել tfoot տարրի նման: |
table-header-group | Թույլ է տալիս տարրին վարվել thead տարրի նման: |
table-row | Թույլ է տալիս տարրին վարվել tr տարրի նման: |
table-row-group | Թույլ է տալիս տարրին վարվել tbody տարրի նման: |
initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |