CSS border-top հատկություն
Հատկանշում է վերին եզրագծի բոլոր հատկությունները կրճատ գրելաձևով:
| Արժեք | Բնութագիր |
| border-top-color | Հատկանշում է վերին եզրագծի գույնը: Նախնական արժեքը տարրի ընթացիկ գույնն է: |
| border-top-style | Հատկանշում է վերին եզրագծի ոճը: Նախնական արժեք՝ none: |
| border-top-width | Հատկանշում է վերին եզրագծի լայնությունը: Նախնական արժեք՝ medium: |
| initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
| inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |