CSS clear հատկություն
Հատկանշում է, թե տարրի որ կողմերում այլ լողացող տարրեր չեն թույլատրվում:
| Արժեք | Բնութագիր |
| both | Չի թույլատրում լողացող տարրեր ոչ ձախ, ոչ աջ կողմերում: |
| left | Չի թույլատրում լողացող տարրեր ձախ կողմում: |
| none | Թույլատրում է լողացող տարրեր երկու կողմերում: |
| right | Չի թույլատրում լողացող տարրեր աջ կողմում: |
| initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
| inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |