CSS background-position հատկություն

Հատկանշում է ֆոնային պատկերի նախնական դիրքավորումը:

Օրինակ

body { 
    background-image: url(smiley.png);
    background-repeat: no-repeat;
    background-attachment: fixed;
    background-position: center; 
}
Փորձել
Նախնական արժեք 0% 0%
Ժառանգվող
Անիմացվող
JavaScript սինթաքս օբյեկտ.style.backgroundPosition="center"
Արժեք Բնութագիր
X% Y% Առաջին արժեքը հորիզոնական դիրքավորումն է, իսկ երկրորդ արժեքը՝ ուղղահայաց: Վերին ձախ անկյունը 0% 0% է: Ստորին աջ անկյունը 100% 100% է: Եթե հատկանշեք միայն մեկ արժեք, մյուս արժեքը կլինի 50%: Նախնական արժեք՝ 0% 0%:
Xpos Ypos Առաջին արժեքը հորիզոնական դիրքավորումն է, իսկ երկրորդ արժեքը՝ ուղղահայաց: Վերին ձախ անկյունը 0 0 է: Միավորները կարող են լինել փիքսելներ (0px 0px) կամ այլ CSS միավորներ: Եթե հատկանշեք միայն մեկ արժեք, մյուս արժեքը կլինի 50%: Կարելի է նշել նաև խառը, մեկը՝ %, մյուսը՝ որևէ CSS միավոր:
left top
left center
left bottom
right top
right center
right bottom
center top
center center
center
Երբ հատկանշեք միայն մեկ արժեք, մյուս արժեքը կլինի center:
initial Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին:
inherit Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: