CSS align-self հատկություն
Հատկանշում է հավասարեցում ընտրված տարրերի համար ճկվող կոնտեյների ներսում:
| Արժեք | Բնութագիր |
| auto | Տարրը ժառանգում է իր ծնող կոնտեյների align-items հատկությունը կամ stretch, եթե այն չունի ծնող կոնտեյներ: |
| baseline | Տարրը դիրքավորվում է կոնտեյների բազային գծում: |
| center | Տարրը դիրքավորվում է կոնտեյների կենտրոնում: |
| flex-end | Տարրը դիրքավորվում է կոնտեյների վերջում: |
| flex-start | Տարրը դիրքավորվում է կոնտեյների սկզբում: |
| stretch | Տարրը դիրքավորվում է կոնտեյներին համապատասխանելու համար: |
| initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
| inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |