HTML <link> թեգ
Սահմանում է կապ/հարաբերություն փաստաթղթի և արտաքին ռեսուրսի միջև (ամենից շատ օգտագործվում է դեպի ոճային աղյուսակներ հղելու համար):
| Ատրիբուտ | Արժեք | Բնութագիր |
| href | URL | Հատկանշում է հղված փաստաթղթի գտնվելու վայրը՝ URL հասցեն: |
| hreflang | language_code | Հատկանշում է տեքստի լեզուն հղված փաստաթղթում: |
| media | media_query | Հատկանշում է, թե ի՞նչ սարքում պետք է պատկերվի հղված փաստաթուղթը: |
| rel | alternate archives author bookmark external first help icon last license next nofollow noreferrer pingback prefetch prev search sidebar stylesheet tag up | Պահանջվում է: Հատկանշում է ընթացիկ և հղված փաստատղթերի միջև կապը/հարաբերությունը: |
| sizes | WidthxHeight any | Հատկանշում է հղված ռեսուրսի չափսը: Միայն՝ երբ rel="icon": |
| type | media_type | Հատկանշում է հղված փաստաթղթի մեդիա տեսակը: |