CSS Միավորներ

Այստեղ պատկերված են չափման միավորներ, որոնք օգտագործվում են CSS-ում, տարրերի տարբեր հատկությունների համար չափսեր սահմանելու նպատակով:
Միավոր Բնութագիր
% Տոկոս
in Դյույմ (inch)
cm Սանտիմետր (centimeter)
mm Միլիմետր (millimeter)
em 1em-ը հավասար է ընթացիկ տառատեսակի չափսին, 2em-ը նշանակում է 2 անգամ մեծ ընթացիկ տառատեսակի չափսից: Եթե տարրը պատկերվում է 14px տառատեսակի չափսով, ապա 2em-ը կլինի 28px: CSS-ում em-ը շատ հաճախ օգտագործվող միավոր է, քանի որ այն կարող է ավտոմատաբար հարմարվել այն տառատեսակի չափսին, որն օգտագործում է կարդացողը:
ex 1ex-ը տառատեսակի x բարձրությունն է (x բարձրությունը սովորաբար վերաբերվում է տառատեսակի չափսի կեսին):
pt Կետ (point), 1pt = 1/72in
pc Pica, 1pc = 12pt
px Փիքսել (կետ/վանդակ/արկղ համակարգչի էկրանին)
rem Արմատային տարրի տառատեսակի չափսը
vw Տեսադաշտի լայնության 1%-ը
vh Տեսադաշտի բարձրության 1%-ը
vmin Տեսադաշտի փոքրագույն չափսի (լայնություն կամ բարձրություն) 1%-ը
vmax Տեսադաշտի մեծագույն չափսի (լայնություն կամ բարձրություն) 1%-ը