CSS transition-property հատկություն
Հատկանշում է այն CSS հատկության անվանումը, որի համար նախատեսված է անցումային ազդեցությունը:
Օրինակ
div {
transition-property: width;
-webkit-transition-property: width; /* Safari */
}
div:hover {
width: 300px;
}
Փորձել | Արժեք | Բնութագիր |
| property | Հատկանշում է ստորակետներով անջատված CSS հատկությունների անվանումներ, որոնց համար նախատեսված է անցումային ազդեցությունը: |
| all | Բոլոր հատկությունները կստանան անցումային ազդեցություն: |
| none | Հատկանշում է, որ ոչ մի հատկություն չի ստանա անցումային ազդեցություն: |
| initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
| inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |