CSS overflow-y հատկություն

Հատկանշում է, արդյո՞ք կտրել պարունակության վերին/ստորին եզրերը, երբ պարունակությունը լրացնում է տարրի պարունակության տարածքը, թե ոչ:

Օրինակ

div {
    overflow-y: scroll;
}
Փորձել
Նախնական արժեք visible
Ժառանգվող
Անիմացվող
JavaScript սինթաքս օբյեկտ.style.overflowY="scroll"
Արժեք Բնութագիր
auto Ուղղահայաց լրացվող արկղերի համար կտրամադրվի պտտվող մեխանիզմ:
hidden Ուղղահայաց լրացումը կրճատվում է, և պտտվող մեխանիզմ չի տրամադրվում:
scroll Ուղղահայաց լրացումը կրճատվում է, և տրամադրվում է պտտվող մեխանիզմ:
visible Ուղղահայաց լրացումը չի կրճատվում և այն կարող է մատուցվել տարրի արկղից դուրս:
initial Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին:
inherit Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: