Վիդեոկուրսեր

Այստեղ Դուք կարող եք գտնել բոլոր անվճար վիդեոկուրսերը, որոնք պատրաստվել են Գասպար Գալենտերյանի կողմից: Այս անվճար կուրսերում առկա գիտելիքները համարվում են բազային և պարտադիր գիտելիքներ, վեբ կայքեր պատրաստելու համար։

HTML - սկսնակների համար

HTML - HyperText Markup Language, Հայերեն՝ Հիպերտեքստի նշագրման լեզու։ Իրականում ցանկացած վեբ կայք, որը Դուք կարողանում եք այցելել և տեսնել ինչ որ արդյունք, դրա հիմքում ընկած է HTML-ը:

Այս կուրսն անցնելուց հետո, Դուք ձեռք կբերեք այն բազային գիտելիքները կապված HTML-ի հետ, որոնք անհրաժեշտ են վեբ կայքեր պատրաստելու համար։

Ձեռք բերել կուրսը

CSS - սկսնակների համար

CSS - Cascading Style Sheets, Հայերեն՝ Կասկադային ոճային աղյուսակներ։ Ցանկացած վեբ կայքի արտաքին տեսքի համար պատասխանատու է CSS-ը։

Յուրացնելով այս կուրսում առկա գիտելիքները, Դուք կկարողանաք ստանալ ցանկացած դիզայն Ձեր վեբ կայքի համար։

Ձեռք բերել կուրսը

Դոմեյն և Հոսթինգ

Ցանկացած վեբ կայքին հարկավոր է հասցե (օրինակ՝ weber.am), որը կոչվում է դոմեյն։ Իսկ հոսթինգ կոչվում է այն վիրտուալ տարածքը համացանցում, որտեղ գտնվում են կայքին պատկանող ֆայլերը։

Այս կուրսի ընթացքում Դուք կսովորեք, թե ինչպես գրանցել դոմեյն և հոսթինգ, կսովորեք բեռնել կայքին պատկանող ֆայլերը հոսթինգ, որպեսզի Ձեր վեբ կայքն աշխատի համացանցում։

Ձեռք բերել կուրսը