CSS vertical-align հատկություն

Հատկանշում է տարրի ուղղահայաց հավասարեցումը:

Օրինակ

img {
    vertical-align: text-top;
}
Փորձել
Նախնական արժեք baseline
Ժառանգվող
Անիմացվող
JavaScript սինթաքս օբյեկտ.style.verticalAlign="text-top"
Արժեք Բնութագիր
% Բարձրացվում կամ իջեցվում է տարրը line-height հատկության տոկոսներով: Բացասական արժեքներ թույլատրվում են:
length Բարձրացվում կամ իջեցվում է տարրը հատկանշված երկարությամբ: Բացասական արժեքներ թույլատրվում են:
baseline Հավասարվում է տարրի բազային գիծը իր ծնող տարրի բազային գծի հետ:
bottom Գծով հավասարվում է տարրի ստորին հատվածը ամենացածր տարրի ստորին հատվածի հետ:
middle Տարրը տեղադրվում է իր ծնող տարրի մեջտեղում:
sub Հավասարվում է տարրը որպես վերին ինդեքս:
super Հավասարվում է տարրը որպես ստորին ինդեքս:
text-bottom Գծով հավասարվում է տարրի ատոին հատվածը իր ծնող տարրի տառատեսակի ստորին հատվածի հետ:
text-top Գծով հավասարվում է տարրի վերին հատվածը իր ծնող տարրի տառատեսակի վերին հատվածի հետ:
top Գծով հավասարվում է տարրի վերին հատվածը ամենաբարձր տարրի վերին հատվածի հետ:
initial Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին:
inherit Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: