Խորհուրդ եմ տալիս

Ինձ շատ հաճախ հարցնում են տարբեր ծառայությունների, ծրագրերի և օգտակար նյութերի վերաբերյալ իմ կարծիքը վեբ ծրագրավորման բնագավառում։

Որպեսզի ամեն անգամ չպատասխանեմ այդ հարցերին, ստեղծեցի առանձին էջ դրա համար։ Ստորև կարող եք գտնել ողջ ինֆորմացիան։


1․ Դոմեյն Ձեր կայքի համար

Բոլորիս արդեն քաջ հայտնի է, որ վեբ կայքի աշխատանքի համար հարկավոր է գրանցել դոմեյն և հոսթինգ։ Ու շատերի մոտ հարց է առաջանում, թե որտեղից գնել դոմեյնային հասցե, քանի որ ռեգիստրարները շատ են։ Ինքս արդեն տարիներ շարունակ գնում եմ դոմեյնային հասցեներ Reg.am ռեգիստրարից, ու նույնը խորհուրդ կտամ Ձեզ, քանի որ այնտեղ գործում է հարմարավետ ադմինիստրացիոն համակարգ և սպասարկման կենտրոնը աշխատում է որակական բարձր հատկանիշներով։

2․ Հոսթինգ Ձեր կայքի համար

Հարց է առաջանում նաև, թե որտեղից գնել հոսթինգ։ Իրականում հոսթինգային ծառայություններ մատուցող ընկերություններ նույնպես շատ կան։ Ու դրանցից ոչ բոլորն են վստահելի սպասարկման և աշխատանքի հարցում։ Փորձելով տարբեր հոսթինգային ծառայություններ, ի վերջո ընտրեցի Timeweb.com հոսթինգային ընկերությունը։ Կայքի ինտերֆեյսը շատ պարզ է և հասկանալի նույնիսկ սկսնակների համար, գործում է բարձրորակ աջակցում և ընթացքում տեխնիկական խնդիրներ գրեթե չեն առաջանում կապված կայքերի աշխատանքի հետ։