CSS background-position հատկություն
Հատկանշում է ֆոնային պատկերի նախնական դիրքավորումը:
Օրինակ
body {
background-image: url(smiley.png);
background-repeat: no-repeat;
background-attachment: fixed;
background-position: center;
}
Փորձել | Արժեք | Բնութագիր |
| X% Y% | Առաջին արժեքը հորիզոնական դիրքավորումն է, իսկ երկրորդ արժեքը՝ ուղղահայաց: Վերին ձախ անկյունը 0% 0% է: Ստորին աջ անկյունը 100% 100% է: Եթե հատկանշեք միայն մեկ արժեք, մյուս արժեքը կլինի 50%: Նախնական արժեք՝ 0% 0%: |
| Xpos Ypos | Առաջին արժեքը հորիզոնական դիրքավորումն է, իսկ երկրորդ արժեքը՝ ուղղահայաց: Վերին ձախ անկյունը 0 0 է: Միավորները կարող են լինել փիքսելներ (0px 0px) կամ այլ CSS միավորներ: Եթե հատկանշեք միայն մեկ արժեք, մյուս արժեքը կլինի 50%: Կարելի է նշել նաև խառը, մեկը՝ %, մյուսը՝ որևէ CSS միավոր: |
| left top left center left bottom right top right center right bottom center top center center center |
Երբ հատկանշեք միայն մեկ արժեք, մյուս արժեքը կլինի center: |
| initial | Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին: |
| inherit | Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: |