CSS empty-cells հատկություն

Հատկանշում է, արդյո՞ք պետք է պատկերվեն եզրագծեր և ֆոն աղյուսակի դատարկ արկղերում, թե ոչ:

Օրինակ

table {
    border-collapse: separate;
    empty-cells: hide;
}
Փորձել
Նախնական արժեք show
Ժառանգվող
Անիմացվող
JavaScript սինթաքս օբյեկտ.style.emptyCells="hide"
Արժեք Բնութագիր
hide Ֆոնը և եզրագծերը չեն ցուցադրվում դատարկ արկղերում:
show Ֆոնը և եզրագծերը ցուցադրվում են դատարկ արկղերում:
initial Վերագրում է այս հատկությունն իր նախնական արժեքին:
inherit Ժառանգում է այս հատկությունն իր ծնող տարրից: