Նրանց համար, ովքեր պատրաստում են վեբ կայքեր կամ ցանկանում են սովորել, թե ինչպես են պատրաստվում վեբ կայքերը

Բարի գալուստ

Բարի գալուստ weber.am վեբ կայք՝ տեղեկատու-պորտալ նրանց համար, ովքեր պատրաստում են վեբ կայքեր կամ ցանկանում են սովորել, թե ինչպես են պատրաստվում վեբ կայքերը:

Ծրագրավորողների, առավել ևս սկսնակ վեբ ծրագրավորողների համար պարզապես անհրաժեշտություն է ձեռքի տակ ունենալ ինչ որ տեղեկատու, որից հնարավոր լինի օգտվել ցանկացած ժամանակ, քանի որ հնարավոր չէ հիշել բոլոր մասնագիտական տերմինները։

Այստեղ Դուք կարող եք գտնել բոլոր HTML թեգերն իրենց Հայերեն բացատրություններով և օրինակներով՝ HTML տեղեկատու բաժնում, CSS հատկություններն իրենց Հայերեն բացատրություններով և օրինակներով՝ CSS տեղեկատու բաժնում։ Բացի դրանից կարող եք գտնել նաև այլ օգտակար նյութեր կապված վեբ ծրագրավորման հետ։

Իմ կարծիքով կարիք չկա նշելու, թե ինչ է HTML-ը, ինչ է CSS-ը, որ ցանկացած վեբ կայք պատրաստվում է HTML-ի և CSS-ի միջոցով և այլն․․․

Եթե Դուք սկսնակ եք, և չգիտեք որտեղից սկսել, սկսեք HTML-ից։ Այստեղ կարող եք գտնել բազային վիդեոկուրս HTML-ի վերաբերյալ։ Այն անվճար է, ներբեռնեք կուրսը, սովորեք և շարժվեք առաջ:

Մաղթում եմ արդյունավետ ուսում:
Հարգանքներով՝ Գասպար Գալենտերյան։